Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 3-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Ննջեք խաղաղությամբ, Ձեր գործը շարունակում ենք» խորագրով երթ՝ ի հիշատակ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում մարտիրոսված քաջերի:
Առավոտյան երթը Ստեփանակերտի Մշակույթի և Երիտասարդության պալատից շարժվել է դեպի Ստեփանակերտի քաղաքային գերեզմանոց, որտեղ ամփոփված են 2016թ. ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինվորների մարմինները: Երթը կազմակերպվել էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից, մասնակցում էին երիտասարդներ, ուսանողներ, դպրոցականներ:
ԱՀ ՄԵՀԶ փոխնախարար Գայանե Գրիգորյանի տեղեկացմամբ՝ հիշատակի նույնպիսի երթեր են կազմակերպվել Արցախի բոլոր շրջաններում նաև Գորիսում, Սիսիանում, Երևանում: «Մեր նպատակն է միաբանել երիտասարդներին, դաստիարակել նրանց քաղաքացիական և հայրենասիրական ոգով: Մասնակցելով այս ակցիային՝ մեր երիտասարդները ևս մեկ անգամ հաստատում են իրենց հարգանքը հերոսների նկատմամբ»,- նշել է Գայանե Գրիգորյանը՝ ավելացնելով, որ անկախ քաղաքական զարգացումներից պարտավոր ենք հիշել ու հարգել հանուն մեր ազատության, մեր երկու հայկական պետականությունների պաշտպանության ժամանակ զոհված յուրաքանչյուր հերոսի հիշատակը:
Ապրիլի 4-ին զոհված Դավիթ Գասպարյանի այրին՝ տիկին Արշալույսը, նշել է, որ այսպիս միջոցառումները սփոփանք է են հարազատներ համար: Նրա ամուսինը ցանկանում էր իր երեխաների համար ավելի լավ ապագա կառուցել և հույս ունի, որ այն իրականություն կդառնա:
Ակցիայի մասնակից ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության անդամ Վահագն Խաչատրյանը կարևորել է նման նախաձեռնությունը՝ հերոսներին հիշելու, մեծարելու առումով: «Այսպիսի նախաձեռնություններով վկայում ենք, որ ընկած տղաների կատարած գործը չենք ուրանում, իսկ հող հանձնելու մասին խոսակցությունները անարգում են նրանց հիշատակը, նրանց անձնազոհությունը»,- ասել է երիտասարդ դաշնակցականը: