|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցը, ինչի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել ՀՀ ղեկավար կազմը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։
Մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ավելի քան 100 մասնակից:
Հավելենք, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: