Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013 թ. ապրիլի 2-ին դավադրաբար սպանված` Պռոշյանի դաշնակցական գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի դուստրը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` կոչ անելով միանալ վաղը ՀՀ դատախազության շենքի առջև անցկացվելիք բողոքի ակցիային:
«Ես Հայկուհի Մուրադյանն եմ` ազատամարտիկ, դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի դուստրը: 6 տարի առաջ հորս`Արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանին դավադրաբար սպանեցին հենց մեր գյուղում աշխատանքային պարտականությունները կատարելիս: Ցավոք, սպանությունը մինչ օրս բացահայտված չէ: Չնայած պետական ամենաբարձր մակարդակով տրված բոլոր խոստումներին`քրեական գործը կարճվել է: Հերոս հորս սպանողը դեռևս ազատության մեջ է, և դեռ պարզ չէ` քանի հերոսի կյանք կարող է խլել դավադիր ձեռքից արձակված գնդակը...
Ես, իմ ընտանիքը, մեր բոլոր ընկերները հանգիստ չենք գտնելու` մինչև այս գործը չբացահայտվի, և մեղավորները չստանան իրենց հարիր պատիժը:
Բոլոր նրանց, ում համար արդարությունը լոկ բառ չէ, կոչ եմ անում վաղը` ապրիլի 2-ին, ժամը 15:00-ին միանալ մեզ ՀՀ դատախազության շենքի դիմաց` արդարության վերահաստատման պահանջով:
Արդարությունդ կանչում է, ՊԱ'Պ... »,- գրել է Հայկուհի Մուրադյանը: