|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պարգեւատրել է մի շարք զինծառայողների, որոնք աչքի են ընկել Ուկրաինայում ռազմական գործողություններում։ Նրանց թվում կան նաև ադրբեջանցի զինծառայողներ՝ Ուկրաինայի քաղաքացիներ։
Այս արարողությունը շռայլորեն հեռարձակվել է Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ և լուսաբանվել ադրբեջանական լրատվամիջոցներով։
Ուկրաինայի Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանի համաձայն՝ Ռագիֆ Վագիֆ օղլու Ալիևը և Մաջիդ Մարլեն օղլու Աբդուլգաֆարովը պարգեւատրվել են Ուկրաինայի «Արիության համար» մեդալներով։ Երկու ադրբեջանցիներն էլ Ուկրաինայի զինված ուժերի սերժանտներ են։
Մեկ ադրբեջանցու էլ այսօր շնորհել են Ուկրաինայի ազգային հերոսի կոչում: