կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-27 18:58
Աշխարհ

Ավստրալացին պատահականորեն երկու անգամ 16 միլիոն դոլարանոց վիճակատոմս է շահել

Ավստրալացին պատահականորեն երկու անգամ 16 միլիոն դոլարանոց վիճակատոմս է շահել
Ավստրալական Մելբուռն քաղաքի բնակիչը երկու անգամ վիճակատոմս է շահել` տիրանալով 16 միլիոն դոլարի: Վիճակախաղն ունեցել է երեք շահող տոմս, որից երկուսը գրանցված է եղել Մելբուռնում ապրող միևնույն մարդու անունով:
«Երբ մենք կապվեցինք հաղթողի հետ, որ նրան տեղեկացնենք շահումի մասին, նա մոռացել էր երկրորդ հաղթող վիճակատոմսի մասին»,-ասել է վիճակախաղի ներկայացուցիչ Բրոնվին Սպենսերը: Հաղթողը իր հերթին ասել է, որ 30 տարի խաղարկել է նույն թվերը: Այս ընթացքում նա ծախսել է վիճակատոմսերի վրա 21 հազար դոլար: Հաղթողը դեռ չի որոշել, թե ինչպես է ծախսելու շահումը: