|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու` ԱՄՆ-ի որոշումը աղաղակող հարձակում է Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վրա: Այդ մասին ասվում է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունում. հայտնում է Haqqin.az-ը` SANA-ին հղումով:
Նշվում է, որ որոշումը ցուցադրում է ԱՄՆ-ի աջակցությունը սիոնիստական օկուպանտներին և ԱՄՆ-ին դարձնում է բոլոր արաբների գլխավոր թշնամին:
Նաև ասվում է, որ Դամասկոսն իր իրավունքն է համարում Գոլանի բարձունքներն իր վերահսկողության տակ վերադարձնելը ցանկացած միջոցով: