|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին հայտարարությունից հետո շարունակվում են տարատեսակ արձագանքները: Իրաքի թուրքմենների ճակատի նախագահ Էրշաթ Սալիհին այդ հայտարարության վերաբերյալ իր թվիթերյան էջում ուշագրավ հայտարարություն է արել. տեղեկացնում է timeturk.com կայքը:
Ըստ նրա` Ալ Կունեյտրա քաղաքում փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք ապացուցում են, որ Գոլանի բարձունքները պատկանում են թուրքմեններին: «Սիրիայում 4 տարի ապրելով` լավ տեղյակ եմ տարածաշրջանի տեղագրությանը և աշխարհագրությանը: Այնտեղի ապրողները Սիրիայի թուրքմեններն են: Սակայն 1967 թ. օկուպացիան պատճառ դարձավ, որ բնակիչները, որպես փախստական, տեղափոխվեն Դամասկոս: Այդ վայրը ո'չ հրեական է, ո'չ էլ` արաբական: Դա թուրքմենական շրջան է»,- գրել է Սալիհին: