|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր կայացած Ազգային ժողովի խորհրդի նիստում որոշվեցին միջխորհրդարանական 4 հանձնաժողովների և բարեկամական խմբերի կազմերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը:
Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը ղեկավարելու է Արարատ Միրզոյանը, Բելառուսի Հանրապետության ԱԺ և ՀՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովը՝ Վահե Էնֆիաջյանը, Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը՝ Ալեն Սիմոնյանը, իսկ ՀՀ ԱԺ և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը կլինեմ ես:
«Ուրախ եմ հայտնել նաև, որ ղեկավարելու եմ նաև Հայաստան-Հունաստան բարեկամական խումբը»,-նշել է նա:
ԱԺ-ի կայքէջից տեղեկացանք, որ ձևավորվել են 4 միջխորհրդարանական հանձնաժողով և 59 բարեկամական խումբ: