Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները նախապատրաստվում են ապրիլի 1-ից 9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցուն հայտնել է Եվրոպայի առաջնություն մեկնող մարզիկների անունները:
Նրանք են` 85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան եւ Սարգիս Գասպարյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան եւ Ռուբեն Ալեքսանյան:
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ թիմում ընդգրկել է 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանին, 75 կգ Սոնա Պողոսյանին եւ 90 կգ Տաթեւ Հակոբյանին:
Հավաքականները Խորվաթիա կմեկնեն ապրիլի 2-ին: