կարևոր
2113 դիտում, 13 ժամ առաջ - 2025-05-15 12:37
Աշխարհ

Հայտնի են Ստամբուլում բանակցությունների մասնակցող ռուսական և ուկրաինական պատվիրակությունների կազմերը

Հայտնի են Ստամբուլում բանակցությունների մասնակցող ռուսական և ուկրաինական պատվիրակությունների կազմերը

Ստամբուլում մայիսի 15-ին մեկնարկելու են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները, որոնց մեկնող ռուսական պատվիրակության կազմը հայտնի է դարձել միայն մայիսի 14-ի ուշ երեկոյան։ ՌԴ պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Պատվիրակության կազմում են ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Բացի այդ, ուկրաինական կողմի հետ բանակցությունների են մեկնում փորձագետներ։

Վլադիմիր Մեդինսկին 2022 թվականի գարնանը Ստամբուլում անցկացվող բանակցությունների ժամանակ ևս գլխավորվում էր ռուսական պատվիրակությունը։

Ռուսական կողմի հետ բանակցություններին կմասնակցեն Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և նախագահի խորհրդական Իգոր Ժովկվան։