|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է խաղերի ջահը. այն կշռում է 1,2 կգ և ունի սակուրայի ծաղկի տեսք, որը խորհրդանշում է Ճապոնիան: Այս մասին տեղեկացնում է Mainichi Japan-ը:
Ջահի հեղինակն է ճապոնացի դիզայներ Տոկուջին Յոշիոկան:
Կազմկոմիտեն տեղեկացնում է, որ 32-րդ խաղերի ջահի մի հատվածը պատրաստվել է վերամշակված ալյումինից, որը բերվել է 2011 թվականին Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից և ցունամիից տուժած տներից: Այս կերպ նրանք փորձում են իրենց հարգանքի տուրքը մատուցել նաև այն մարդկանց, որոնք մահացել են այդ աղետի ժամանակ:
Հավելենք, որ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, իսկ Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:
Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերի մեկնարկին, ապա դրանք կսկսվեն 2020 թվականի հուլիսի 24-ին և կավարտվեն օգոստոսի 9-ին: