կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-23 23:18
Աշխարհ

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 23-ին Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում, ի թիվս տարբեր երկրների պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների, ներկա է գտնվել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բացման արարողությունը մեկնարկեց անդրադարձով, թե ինչպես 2013 ՄՕԿ-ն ընտրեց հենց Տոկիոն, որպես 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալող քաղաք: Հաջորդիվ մարզադաշտ եկան Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի կայսր Նարուհիտոն, ապա ստադիոն բերվեցին Ճապոնիայի դրոշը:

Արարողության ընթացքում մեկ րոպե լռությամբ հարգեցին կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում մահացածների, ինչպես նաև Օլիմպիական խաղերի ամբողջ պատմության ընթացքում զոհվածների հիշատակը:

Հանդիսավոր արարողության ժամանակ ներկայացվեց 1964 թվականի խաղերից սկսած մինչև մեր օրեր Օլիմպիական խաղերի պատմությունը: Ապա` սկսվեց պատվիրակությունների երթը, որին մասնակցեց 207 երկրի ներկայացուցիչ:

Հայաստանի հավաքականի կազմում դրոշակակիրներն էին բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը: Շքերթին մասնակցեցին բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը, լողորդ Արթուր Բարսեղյանը, ծանրորդ Իզաբելա Յայլյանն, ծանրամարտի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը և այլ մարզիչներ: Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:ց