Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Փետրվարի 1-ից 7-ը Ջերմուկում կկայանան Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը։ Համահայկական մեռային խաղերի մարզաձևերն են՝ հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, սպորտային պարեր, ձնամարտ։
Նորավանքում վառվել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ Նորավանքի հոգևոր հովիվն օրհնել է համահայկական խաղերի մեկնարկը և մոմի կրակով վառել համահայկական խաղերի ջահը։ Այն փոխանցվել է Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին, Եվրոպայի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանին, ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էմմա Պողոսյանին։ Տիտղոսակիր մարզիկները ջահով ուղևորվել են Ջերմուկ, որտեղ փետրվարի 1-7-ը կանցկացվեն Խաղերը։
Հիշեցնենք․ որ Համահայկական առաջին խաղերը կայացել են 2014 թվականին Ծաղկաձորում։