|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, Անթիլիասի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշաակին կառուցած մատուռի մոտ, հանդիսավոր կերպով վառվեց Համահայկական խաղերի ջահը: Հանդիսությանը մասնակցում էին լիբանանահայեր, սկաուտներ, արվեստի գործիչներ: Այս նախաձեռնությանը իր Հայրապետական օրհնությունը տվեց Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսը:Համահայկական Խաղերի համաշխարհայաին կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հայտնեց, որ վառվեց երեք ջահերից երկրորդը: Հիշեցնենք, որ առաջինը վառվել էր Արցախում իսկ երրորդ ջահը կվառվի Արևմտահայաստանում: