|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Զոնգուլդաք քաղաքում ելույթի ժամանակ հայտարարել է, որ սխալ է արել` վերացնելով մահապատիժը. տեղեկացնում է haberturk.com կայքը:
«Նա (Նոր Զելանդիայի ահաբեկիչը-խմբ.) ասել է, որ մնալու ենք Անատոլիայում, Եվրոպայի ափերի մոտ կանգնելու ենք: Ո՞վ ես դու: Վճարելու ես դրա համար: Եթե Նոր Զելանդիան չստիպի էլ, մենք ենք ստիպելու, որ վճարես: Մենք մեծ սխալ ենք արել` վերացրել ենք մահապատիժը: Ինչո՞ւ: Որովհետև չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ հուլիսի 15-ին 251 քաղաքացի, ոստիկան, զինվորական սպանած մարդկանց մենք մինչ օրս կերակրում ենք, այնինչ` պետք է կախաղան հանեինք: Եթե մեր խորհրդարանը մահապատիժը վերականգնելու օրինագիծ մշակի, ես հավանություն կտամ դրան», - ասել է Էրդողանը: