|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրահավաքի ժամանակ հերթական սկանդալային հայտարարությունն է հնչեցրել:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։
Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանը հրապարակավ սպառնացել է ընդդիմության ղեկավար Քըլըչդարօղլուին՝ իրեն չաջակցելու դեպքում մահապատիժը վերականգնելու հանրաքվե անցկացնել: «Եթե ընդդիմությունն ինձ չաջակցի, մի հանրաքվե էլ մահապատիժը վերականգնելու համար կանցկացնեմ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի վերաբերյալ Իզմիրում անցկացված հանրահավաքի ժամանակ սկանդալային ելույթով էր հանդես եկել: Նա հրապարակավ ընդունել էր 100 տարի առաջ քրիստոնյաներին Բոսֆորի ջրերը նետելու փաստը՝ ասելով. «Հիշո՞ւմ եք նրանց, որոնց ծովն էինք նետում 100 տարի առաջ: Այ նրանց պաշտպաններն են, որ այսօր «ոչ» են ասում փոփոխություններին: Եվ իրենց ձիերին ու շներին են բաց թողնում «այո» ասողների վրա»: