Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Կայրաթ Ումարովը համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում ստորագրել է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրությունը, որի նպատակն է վերացնել մահապատիժը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այս առնչությամբ ԱԳՆ փաստաթղթում ասվում է. «2019-ի դեկտեմբերին Ղազախստանի նախագահը երկրում իրականացվող քաղաքական բարեփոխումների իրականացման շրջանակներում արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է սկսել քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրությանը միանալու ընթացակարգը: Այս միջազգային փաստաթղթի ստորագրումը մահապատժի կիրառման ոլորտի աստիճանական նեղացման ու քրեական օրենսդրության հումանիզացման ուղու շարունակությունն է»:
Նշենք՝ մահապատժի վերացման մասին միջազգային արձանագրությանը միանալու որոշման մասին երեկ հայտարարեց երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճում իր տեսաելույթում: Նրա խոսքով՝ ղազախական կողմը հավատարիմ է կյանքի հիմնարար իրավունքի իրացմանն ու մարդկային արժանապատվությանը:
Հիշեցնենք՝ 2003 թվականից Ղազախստանում մահապատժի կիրառման մորատորիում է գործում: