կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-18 21:15
Աշխարհ

Ֆիլիպիններում ափ նետված կետի մահվան պատճառը 40 կգ պոլիէթիլենային տոպրակներն են

Ֆիլիպիններում ափ նետված կետի մահվան պատճառը 40 կգ պոլիէթիլենային տոպրակներն են

Ֆիլիպիններում ափ նետված երիտասարդ կետը, որի ստամոքսում 40 կգ պոլիէթիլենային տոպրակ է հայտնաբերվել, սատկել է «ստամոքսային շոկից»: Այս մասին հայտնում է  theguardian.com-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Մինդանաո կղզում: Կենսաբաններն ապշել են, երբ պարզել են կաթնասունի սատկելու պատճառը: Կետի ստամոքսում հերձման արդյունքում հայտնաբերվել են բրնձի, բանանի և առևտրային այլ տոպրակներ:

Լուսանկարներում երևում են ստամոքսից հանված պոլիէթիլենային տոպրակները և պլաստիկը:


«Այս ամենը պարզապես զազրելի է: Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի նրանց դեմ, ովքեր ծովերին ու օվկիանոսներին վերաբերվում են աղբանոցների պես»,- հայտարարել են D’ Bone Collector Museum թանգարանի կենսաբանները:

2017թ. տվյալներով՝ Չինաստանը, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Թաիլանդը և Վիետնամն ավելի շատ պլատիկ են թափել համաշխարհային օվկիանոս, քան մնացած պետությունները:

The juvenile male curvier beaked whale died from ingesting plastic bags