| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1978թ. ծնված Լ.Քերոբյանի մահվան դեպքի առթիվ։
2016 թվականի մարտի 20-ին՝ ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ իր բնակարանի նախասրահում պառկած հայտնաբերվել է 1978թ. ծնված Լիկա Քերոբյանի դին՝ պոլիէթիլենային տոպրակը գլխին փաթաթված։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի հետ միասին։ Նախնական տվյալներով՝ կինն ինքնասպանություն է գործել 2016 թվականի մարտի 20-ին` ժամը 11:30-ից մինչև ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում, պոլիէթիլենային տոպրակը գլխին փաթաթելով շնչահեղձ լինելու միջոցով։
Դիակի հայտնաբերման մասին ահազանգել է տուժածի մորաքրոջ աղջիկը՝ նշելով, որ  Լ.Քերոբյանի կողմից զանգերին չարձագանքելու պատճառով անհանգստացել են, զանգահարել 911 ծառայություն, որի աշխատակիցները  բացել են դուռը եւ հայտնաբերել դիակը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։ 
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։