ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը համարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմախոսների հայտարարությունները, թե Թրամփը գործարքի մեջ է մտել Ռուսաստանի հետ, խանգարում են հասնել երկու երկրների միջև հարաբերությունների առաջընթացին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ավելի վաղ նման տեսակետ էին հայտնել նաև Մոսկվայում:
Ռուսաստանի մասնակցությունը 2016թ ԱՄՆ նախագահական ընտրություններին և Թրամփի հավանական կապը Ռուսաստանի հետ քննվում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից, ինչպես նաև ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների կողմից: Ռուսաստանը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները, համարելով դրանք անհիմն: