|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ծանր տրանսպորտային միջոցների համար արգելվել Է երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս մայրուղու՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ։ Դա պայմանավորված է սահմանակից Վրաստանում վատ եղանակով, հաղորդել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության հարցերով գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։ Այդ մասին հայտնում են ТАСС գործակալությունից:
«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թ. փետրվարի 12-ի ժամը 23:55-ից արգելված Է ծանր տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», - ասված Է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երթևեկությունը կվերականգնվի հատուկ կարգադրությամբ: Ավելի վաղ Վրաստանում ձյան տեղումների պատճառով ծանր բեռնատարների համար փակվել էր նաև Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է: