Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացվեց: Դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի ներկայացրած միջնորդությունը՝ միաժամանակ մերժելով գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ` պաշտպանական խմբի միջնորդությունը:
Պաշտպանական խումբը հայտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի դրվագով դատարանը կաշկանդվել է խափանման միջոց կալանավորման վերաբերյալ մինչ այս պահն առկա 4 այլ դատական ակտերով:
Դատարանն, ըստ էության, նշել է, որ Վերաքննիչ դատարանի երկու որոշում կա, որոնք թեև բողոքարկվել են Վճռաբեկ դատարան, սակայն ուժի մեջ մտած դատական ակտեր են, և այդ հիմքով է հաստատել հիմնավոր կասկածը՝ միաժամանակ բացառելով թաքնվելու հնարավորությունը:
Կալանքի տակ մնալու միակ հիմքն, ըստ էության, այն է, որ այժմ գործի նյութերին ծանոթանալու փուլն է: Դատարանը ռիսկային է գնահատել քրեական գործի վրա ազդելու հավանականությունը:
Ինչ վերաբերում է կաշառքի դրվագին, ապա դատարանը գտել է, որ այս դրվագով չկա հիմնավոր կասկած:
Նշենք նաև, որ առաջին ատյանի դատարանի այս որոշումը պաշտպանական խումբը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարան: