Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ Քոչարյանի շուրջ ձևավորված ալյանսի այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱԺ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` նելով, որ այդ այդ ալյանսում քաղաքական բաղադիչը, կարծես թե, բացակայում է, քանի որ անհատներ են միացել ալյանսին:
«Գուցե այդպիսի միավոր ստեղծվել է մեկուսարանում՝ այս ամիսների ընթացքում, բայց սրա մասին էլ որևէ հաղորդագրություն չկա: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտում լայն ճակատ բացելուն, ապա ասեմ` ընդդիմադիր դաշտն ներկայացված է Ազգային ժողովում։ Ընտրությունների արդյունքից դուրս քաղաքական ուժեր, որոնք մնացել են որպես արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ և հիմա այդպիսի գործընթացներ են ձևավորում, ինչի մասին այժմ խոսում է պարոն Ռոբերտ Քոչարյանը, առայժմ տեսանելի չեն ինձ համար։ Եթե ստեղծվի ու հստակ հայտարարություն լինի, այն ժամանակ մենք կհասկանանք, թե ինչ նպատակներ է հետապնդում այդ ալյանսը՝ միտված է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն ուժեղացնելո՞ւն, թե՞ երկրի քաղաքական դաշտն առողջացնելուն ու անվտանգության համակարգն ուժեղացնելուն,- նշեց նա` ընդգծելով,- Ոչ թե այլանս է տեսնում, այլ դահլիճային հանդիպումներ` ընտանիքի անդամների ու Քոչարյանի կողմից վերահսկվող լրատվամիջոցների մասնակցությամբ»։