|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱՄՆ պետքարտուղարությունը Մարդու իրավունքների հարցով իր ամենամյա զեկույցում անդրադարձել է 2018-ին Ադրբեջանում տեղի ունեցած` մարդու իրավունքների խախտումներին, մասնավորապես` անդրադարձ է կատարվում հայկական ծագում ունեցող անձանց նկատմամբ իրականացվող հավելյալ ստուգումներին կամ երկիր մուտք գործելու արգելքին:
«Հայկական անուններով մարդիկ հաճախ ենթարկվում են հավելյալ ստուգումների սահմանն անցնելիս և պարբերաբար մերժում են ստանում այդ երկիր մուտք գործելու հարցում: Քաղաքացիական հասարակության ակտիվիստները պնդում են, որ մի ամբողջ սերունդ է մեծացել՝ լսելով հայերի դեմ ուղղված ատելության խոսքը»,- մասնավորապես ասվում է պետքարտուղարության զեկույցում: