Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայկական քաղաքների անուններով Ադրբեջանում սկսել են կոնյակ և գինի արտադրել: Թովուզի (Տավուշին սահմանակից) շրջանում գտնվող կոնյակի և գինում արտադրամասը վերջին տարիներին սկսել է արտադրել ալկոհոլային խմիչքներ, որոնք կրում են հին հայկական քաղաքների անունները: Դրանք ներկայացվում են որպես ադրբեջանական. հաղորդում է rusarminfo.ru կայքը:
Բացի «QARABAG Extra X.O.» անունը կրող խմիչքից, սկսել են արտադրել նաև «ŞUŞA Extra» անունով կոնյակ:
Կոնյակի նկարագրության մեջ նշված է. ««Շուշա» կոնյակը` 25 տարվա հնեցմամբ, պատրաստված է Ղարաբաղի խանության պատվին, որը 1724 թ. Ադրբեջանի տարածքում ամենահզոր խանություններից մեկն էր: «Շուշա» կոնյակը ամենատիտղոսակիր կոնյակներից մեկն է Ադրբեջանում»:
Ադրբեջանում մեկ այլ արտադրող էլ սպիտակ չոր գինի է արտադրում «Իրևանի բերդ» անունով, որը հաճախ ներկայացվում է մի շարք միջազգային ցուցահանդեսներում:
Ավելի վաղ մոսկովյան օդանավակայաններում արցախյան օղու վաճառքը դժգոհությունների պատճառ էր դարձել Ադրբեջանում: