|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել օպերայի թատրոնի հարակից տարածքի սրճարանները: Մի քանիսի գույքն արդեն դուրս են հանել:
Սեփականատերերից ու քաղաքապետարանի աշխատակիցներից բացի, տեղում են նաեւ Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը եւ մեծ թվով ոստիկաններ:
Սրճարանների սեփականատերերն ու աշխատողները վրդովված են, ասում են՝ քաղաքապետարանի գործողություններն անօրինական են: Նրանք պնդում են, որ պայմանագրային պարտավորությունները դադարեցնելու հիմք չկա, իսկ դրանք վաղաժամ դադարեցնելու դեպքում քաղաքապետարանը պետք է փոխհատուցում տրամադրի: Սրճարաններից մեկի մենեջերը լրագրողների հետ զրույցում նշեց` սրճարանների ապամոնտաժման հետեւանքով գործազուրկ է մնում շուրջ 300 մարդ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ թատրոնի տարածքը վերականգնվելու է դրան բնորոշ կերպարով՝ սիզամարգերով և համապատասխան ծառերով, աշխատանքները շուտով կմեկնարկեն։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակին հարող հատվածում քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասեր վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:




