|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ի պատասխան Թուրքիայի նախագահական գրասենյակից հնչած քննադատություններին, որոնք նրան հասցեագրվել էին այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ «Իսրայելը միայն հրեաների պետությունն է, այլ ոչ թե իր երկրի քաղաքացիների». հաղորդում է haberler.com կայքը:
«Թուրքիայի բռնապետ Էրդողանը քննադատում է Իսրայելի ժողովրդավարությունը, մինչդեռ թուրք լրագրողներով ու դատավորներով է լցնում իր բանտերը: Ինչպիսի կատակ: Իսրայելում չկա երկրորդ կարգի քաղաքացի: Իսրայելում այնպիսի ժողովրդավարություն է, որտեղ բոլոր իսրայելցիները, այդ թվում` 2 մլն արաբները, օգտվում են հավասար իրավունքներից: Դրա հետ մեկտեղ Իսրայելը միայն հրեական պետություն է` իր դրոշի վրա Դավթի աստղով, «Հաթիքվա»-ն մեր օրհներգն է, եբրայերենը մեր լեզուն է և այստեղ «Վերադարձի մասին» օրենքից հետո վերադարձած միլիոնավոր հրեաների երկիրը»,- գրել է Նեթանյահուն: