Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրեցինք, որ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին անդրադարձել է ՀՀ նախագահի նստավայրում Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթին, որի ընթացքում նա 1915թ. իրադարձությունները բնութագրելու համար օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը: Մեկնաբանելով Պապի խոսքերը՝ Ջանիքլին դրանք որակել է որպես «մեծ անհաջողություն»:
Ըստ BBC-ի թուրքական ծառայության՝ Ջանիքլիի այս հայտարարությունը մեկնաբանել է Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին:
«Եթե լսեք Պապին, կնկատեք, որ դա խաչակրաց մտածողություն ունենալու հետ որևէ կապ չունի: Պապի իսկական նպատակը միշտ էլ եղել է ժողովուրդների միջև խաղաղությունն ու համերաշխությունը ամրապնդելը: Պապը թուրք ժողովրդի դեմ ոչինչ չի ասել, այլ հայտնել իր ցանկությունը համերաշխության մասին»,- ասել է նա:
Ըստ թուրքական կայքի՝ Վատիկանի խոսնակը նաև մեկնաբանել է Հռոմի պապի կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը: «Դա միայն ու միայն փոխադարձ հասկացության, երկխոսության և համերաշխության հիմք ստեղծելու հարցում օգնության նպատակ է ունեցել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Պապի հայտարության վերաբերյալ Ջանիքլին ասել էր. «Ինչպես Անգլիայի` Եվրամիությունից դուրս գալու մասին մեկնաբանության, այնպես էլ այս դեպքում Պապի «պապական գործողություններում», ցավոք, նկատվում են խաչակրաց մտածողության բոլոր հետքերն ու արտացոլումը: Դա օբյեկտիվ հայտարարություն չէ, իրականության հետ որևէ համապատասխանություն չունի: Դա բոլորը գիտեն, բոլորս գիտենք, դա նույնիսկ հայերը գիտեն, ամբողջ աշխարհը գիտի»: