|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
«Հանուն Ալլահի, վերջացրե՛ք: Այլ հարց չկա՞: Ի՞նչ հարց է դա։ Եվ ինչպե՞ս կարող եք այսպիսի ժամանակին հարցնել նման բանի մասին: Վաղը զանգեք Լեյլա Աբդուլաևային (Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար): Նա վաղը կպատասխանի ձեր հարցերին», - այսպես է պատասխանել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ պատասխանելով ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում նախագահ Ի.Ալիևի կողմից նախորդ օրը հնչեցրած քննադատությանը:
Հիշեցնենք, որ Ալիևը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր Էլմար Մամեդյարովի բացակայության մասին: Նախագահի խոսքում, որն ուղղված էր վարչապետ Ալի Ասադովին, հայ-ադրբեջանական սահմանին ռազմական էսկալացիայի ժամանակ Է.Մամեդյարովը նախընտրել էր մնալ տանը և չէին կարողանում նրան գտնել: