|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրքիայի մեջլիսի նախագահ, երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատասխանել է մեջլիսի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին լուրերին. տեղեկացնում է CNNTurk-ը:
«Այդ թեման փակված է, և այդ մասին քննարկումները իմ անձի հետ կապ չունեն»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մի շարք անդամներ պահանջում են Յըլդըրըմի հրաժարականը, որն ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու: ԱԶԿ-ական մի շարք անդամների պնդմամբ` Յըլդըրըմը չի կարող զբաղեցնել խորհրդարանի նախագահի պաշտոնը` միաժամանակ լինելով ՏԻՄ ընտրություններում թեկնածու: