Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում լրագրողները ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան Դավութօղլուի` դեկտեմբերի 12-ին Հայաստան կատարելիք այցից:
«Կասկածում եմ, որ առաջընթաց կլինի: Եթե հետևենք պաշտոնական Անկարայի հայտարարություններին, ապա Թուրքիան նախապայմանների լեզվով խոսելու ոճից հետնահանջ չի արձանագրել`սկսած ԼՂ հարցում իր ակտիվ դերակատարումով, վերջացրած Ցեղասպանության ժխտումով: Դաշնակցությունը գտնում է, որ պետք է օգտագործել ցանկացած միջոց, որպեսզի պարտադրվի Թուրքիային, որ առանց նախապայմանների համակարգը գործի ամբողջությամբ, այլ ոչ ձևական: Այցի մեջ կա քաղաքական ենթատեքստ` իբրև Թուրքիան պատրաստ է հարաբերվելու իր հարևանների հետ, բայց մենք տեսնում ենք, որ դեռ խոսում են նախապայմանների լեզվով»,- նշեց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ պաշտոնական Երևանը գիտակցեց, որ հայ-թուրքական արձանագրությունները չէին համապատասխանում մեր երկրի ռազմավարական նպատակներին:
Ըստ նրա` եթե Հայաստանը հետ չքաշվի արձանագրություններից, Թուրքիան կարող է խաղալ դրա հետ: «Ցավոք, մենք նաև գաղափարական հենք չունենք, դա է պատճառը, որ մեկ ուղղվում ենք դեպի ԵՄ, մեկ էլ` դեպի Մաքսային միություն»,- ասաց պատգամավորը:
Թե ինչո՞ւ Հայաստանը ետ չի քաշվում այդ արձանագրություններից, Մինասյանը չգիտի, խորհուրդ տվեց հարցնել իշխանություններին:
«Պետք չէ Թուրքիայի մի ժպիտին լայն ծիծաղով դիմավորել»,- ասաց նա: