Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել ՀՀ Արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Արցախ կատարած այցի շրջանակում խորհրդարանում տեղի ունեցող պարբերական հանդիպումները՝ ընդգծելով արտաքին քաղաքական հարցերում մշտական խորհրդատվությունների կարևորությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Զոհրաբ Մնացականյանը կարևորել է Արցախի իշխանական տարբեր թևերի հետ պարբերական շփումները՝ այդ համատեքստում անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության դերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: