Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրանի Զենգան քաղաքի համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են իրականացրել այն բանի դեմ, որ Իրանն աջակցում է Հայաստանին. հայտնում է Haqqin.az-ը: Նրանք պարզել են` «Ղարաբաղը մերն է» գրառմամբ պաստառներ և հավաքվել կրթական հաստատության բակում:
Ըստ կայքի` ուսանոներին զայրացրել է «Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, և վերջ» գրությամբ պաստառը, որը կախված է եղել «Արարատ» հայկական ակումբի մարզադահլիճում Իրանի հայ համայնքի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ:
Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը մեղադրել են Իրանի իշխանություններին «ադրբեջանական հողերի օկուպացիային» աջակցելու մեջ: Դրանից բացի` օրեր առաջ Թավրիզի մարզադաշտում «Տրակտորսազի» ֆուտբոլային թիմի ադրբեջանցի երկրպագուներն այրել են ՀՀ դրոշը: