|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Շուշիի տանկի հայտնի հուշարձանի հարակից հատվածում՝ պատին, ժամանակին Արցախի Հանրապետության դրոշն էր պատկերված, որը անհայտ հանգամանքներում պղծել են։
Հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցիների հետ շփման գիծն անցնում է հուշարձանից քիչ վերև, կարելի է ենթադրել, որ ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցում են իրականացրել, պատից մաքրել նկարված դրոշը և հեռացել։
Այս խնդիրը ճշտման ենթակա նվազագույնը 2 հարց ունի։ Ո՞վ է նման արարքի հեղինակը և ինչպե՞ս ու ի՞նչ պայմաններում է հաջողվել իջնել հայկական վերահսկողության տակ գտնվող հատված։
Ենթադրելի է, որ սադրանքն իրականացվել է ադրբեջանցիների կողմից, սակայն հայկական խորհրդանիշի պղծումից բացի սա ցույց է տալիս Արցախի անվտանգության խոցելիությունը, որովհետև միջադեպը տեղի է ունեցել հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածում՝ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի հարակից մասում։
Ադրբեջանի նման հարևան ունենալու պայմաններում նմանատիպ այլանդակությունները, ցավոք, սպասելի է, սակայն մեր խնդիրը պետք է լինի հնարավոր բոլոր միջոցներով կանխելու ադրբեջանական սադրանքներ, այդ թվում՝ դիվերսիոն ներթափանցման։
Սա նշանակում կոմունիկացիաների, սահմանագծի անվտանգության ապահովման ճկուն համակարգ, նոր լուծումներ և իրադրությանը հատուկ միջոցառումներ, որի որակը դեռևս հեռու է բավարար լինելուց։
Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատաիվ ունեմ» խմբակցության պատգամավոր