Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե վարչապետը պնդում է, որ կան նման մարդիկ քաղաքական դաշտում, ապա ԱԱԾ-ն պետք է գնա այդ մարդկանց հետևից և հրապարակայնացի բոլոր արդյունքները: Yerkir.am-ի հարցին, թե Հայաստանում դրսի ի՞նչ գործակալներ կան, այսպես արձագանքեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ քաղաքական գործիչներն ավելի շատ օտարերկրյա գործակալների են նման։
Գորգիսյանը, սակայն, դժվարացավ նշել, թե ում կարող էր ակնարկել վարչապետը: «Եթե պարոն վարչապետի ձեռքին կոնկրետ անձանց նկատմամբ կան կոնկրետ փաստեր, կարծում եմ՝ ճիշտ կլինի դրանք փոխանցել համապատասխան մարմիններ և սկսել համապատասխան գործընթաց, հակառակ դեպքում` սա ուղղակի քաղաքական դաշտն ապականելու հերթական քայլ է, որը ողջունելի չէ»,- կարծիք հայտնեց նա:
Ճշտող հարցին՝ դա մեսի՞ջ էր` ուղղված արտախորհրդարանական, թե խորհրդարանական ընդդիմությանը, պատգամավորը պատասխանեց. «Չգիտեմ, այդ հարցը պետք է ուղղեք վարչապետին։ Եթե կան փաստեր, դրանց պիտի հաջորդեն գործողություններ, եթե` չէ, սա ուղղակի բամբասանքի բարձրաձայնում է»։