ԱՌԱՎՈՏ. Պետական մտածողությունը շփոթել են բամբասանքի հետ
Երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով WikiLeaks-ի բացահայտումներին` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նկատեց .«Պարզվում է, որ դիվանագետների հետ շփումներում իշխանության ներկայացուցիչների պետական մտածողության սահմաններն ընդամենը բավարարում են բամբասել, օրինակ` Րաֆֆի Հովհաննիսյանից կամ դժգոհել թիմակից գործարար պատգամավորներից` «ապացուցելով», որ խորհրդարանում նրանց գոյությունը խոչընդոտում է երկրի զարգացմանը: Բայց նկատելի է նաեւ, որ դիվանագետը հումորով է վերաբերվում իշխանության ներկայացուցիչների այս բացահայտումներին, հնարավոր է նաեւ, որ թերեւս հորդորած լինի տարանջատվել այդ գործարարներից, ստեղծել որեւէ շարժում, ասենք` «Իշխանություն` առանց օլիգարխների», եւ խնդրեմ` «Առաջ, Հայաստան»: