կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-21 16:57
Իրավական

Լոլոյի Էդոյի դեմ կատարված սպանության փորձը բացահայտվել է. 32-ամյա կասկածյալը հետախուզվում է

Լոլոյի Էդոյի դեմ կատարված սպանության փորձը բացահայտվել է. 32-ամյա կասկածյալը հետախուզվում է

Քննչական կոմտեից տեղեկանում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում Էդմոն Հարությունյանի նկատմամբ կատարված սպանության փորձը՝ դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 14-ին  Լոռու մարզում քաղաքացին վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն և որ Հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվածը Վանաձորում հայտնի Լոլոյի Էդո մականվամբ՝ 31-ամյա Էդվարդ Հարությունյանն է:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Է. Հարությունյանը հրազենային վնասվածքն ստացել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 64 շենքին հարակից տեղանքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են թվով 2 պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել` Էդմոն Հարությունյանին տուժող ճանաչելու մասին, առգրավվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն ընդունվելու պահին նրա հագուստները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ է.Հարությունյանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել խճուղու 64-րդ շենքի դիմաց՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայից. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նստած է եղել վարորդի կողքի նստատեղին։ Վերջինիս ինքնությունը պարզվել է. նա Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1982թ.:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ Վանաձորի 32-ամյա բնակիչ Ա.Շահինյանին  որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: