|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը որևիցե հարցում կաշկանդված չի եղել, որովհետև «ես ազատորեն ու մշտապես հայտնել եմ իմ դիրքորոշումը»: Yerkir.am-ի հարցին, թե պատգամավոր եղած ժամանակ երբևէ կաշկանդվե՞լ է դիրքորոշում արտահայտելիս կամ քվեարկելիս, այսպես պատասխանեց նախկին պատգամավորը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ասել էր, թե ընդդիմությունը գուցե առաջին անգամ կարողացավ անկաշկանդ «դեմ» քվեարկել:
«Իրարկե, եղել են ճմշումներ, ընդհուպ` մինչև ֆիզիկական, բայց ես երբևիցե չեմ կաշկանդվել իմ կարծիքն արտահայտել: Միգուցե Լենա Նազարյանը կաշկանդված է եղել 2017-ին: Նա երևի իր կաշկանդվածության մասին է հայտնել լրատվամիջոցներին: Նրանք իրապես կաշկանդված են եղել, քանի որ իշխանական ծրագիր են իրականացրել: Բայց Նազարյանը չի պատկերացնում, որ մարդիկ կան, որոնք որևէ մեկի ծրագիրը չեն իրականացնում ու կաշկանդվածություն չունեն»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը: