Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ կառավարությունն փետրվարի 28-ի նիստում որոշում կայացրեց 2019 թ. հուլիսի 1-ից դադարեցնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:
Հիմնարկի գործառույթները կիրականացնի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ «Ծրագրերի իրականացման վարչություն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման միջոցով:
Հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով մինչև 2019 թ. ապրիլի 15-ը կստեղծվի լուծարման հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն ՀՀ արդարադատության, ֆինանսների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:
Կառավարության որոշումը հիմնավորվում է հետևյալ կերպ. «Նախագծի մշակումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ապահովման անհրաժեշտությամբ»:
Նիստի ընթացքում նշվեց նաև, որ աշխատանքից ազատված աշխատողները կներգրավվեն աշխատանքի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կառուցվածքում ստեղծվելիք ստորաբաժանման համարժեք քաղաքացիական ծառայության պաշտոնների, իսկ դրա անհնարինության դեպքում աշխատանքային պայմանագրով՝ առնվազն պահպանելով վարձատրության (աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների) պայմանները։