|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Այսօր առավոտյան ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի ֆոնին, երբ դրա հետևանքով 1 անձ է մահացել և 3 անձ ծանր վիրավորվել են, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է ինսթագրամում իր առօրյայի մասին կիսվել և ցույց տալ, թե ոչինչ էլ տեղի չի ունեցել։
8 ամիս առաջ մարզասրահում ձեռքը կոտրած Ալեն Սիմոնյանը ուրախությամբ հայտնում է իր հետևորդներին, որ կրկին վերադարձել է մարզասրահ։
Հետաքրքիր է՝ տեղին անտեղին ժողովրդին մեջբերող և ժողովրդի անունից խոսող Ալեն Սիմոնյանը գիտակցո՞ւմ է զբաղեցրած պաշտոնի լրջությունը, թե ամեն անգամ նպատակաուղղված ցուցադրում է իր անտարբերությունն այդ ժողովրդի ցավի նկատմամբ։