Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Որպեսզի Covid-19 կորոնավիրուսը կորցնի ակտիվությունը, միջավայրի ջերմաստիճանը պետք է լինի 92 °C-ից ոչ պակաս, ընդ որում` այդ ռեժիմը պետք է պահպանել ամենաքիչը 15 րոպե: Այս մասին հայտնել են Ֆրանսիայի Էքս-Մարսել համալսարանի մասնագետները. տեղեկացնում է yerkir.am-ը` bioRxiv կայքին հղումով:
Նրանք մի շարք փորձեր են իրականացրել` տաքացնելով կորոնավիրուսի շտամի նմուշները տարբեր ջրմաստիճանային ռեժիմներում և երկու միջավայրում ` ստերիլ ու իրական կենսանյութի` «կեղտոտ»: Պարզվել է, որ մինչև 56 °C-ում 30 րոպե և 60 °C-ում 60 րոպե տաքացնելիս կորոնավիրուսը պահպանում է բազմացման կարողությունը: Ընդ որում` մաքուր ու «կեղտոտ» միջավայրերում նույն արդյունքներն են եղել:
«Միայն 92 °C-ում 15 րոպե տաքացնելը ամբողջությամբ ապաակտիվացրել է վիրուս»,- հայտնում են ֆրանսիացի հետազոտողները: