Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վիզայի ազատականացման մասին երկխոսություն սկսելը քաղաքական որոշում է, և վերջնական խոսքը պետք է ասեն ԵՄ անդամ պետությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով վիզայի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին հարցին:
«Սա ունի նաև գործնական կողմ, և այստեղ կան հարցադրումներ, որոնք կապված են վիզայի դյուրացման ռեժիմի իրականացման հետ, այսինքն՝ ինչպես են իրականացվում հայաստանցիների այցերը եվրոպական երկրներ»,- նշեց Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ շատ անկեղծ երկխոսություն են ունեցել հայկական կողմի հետ, և հայկական կողմը շատ հստակ գիտի, թե ինչպիսի մտահոգություններ ունեն ԵՄ առանձին անդամներ, ու գիտակցում է այդ մտահոգություններին արձագանքելու անհրաժեշտությունը:
«Հետևաբար՝ չեմ կարող կոնկրետ ժամկետ և ամսաթիվ ասել: Մենք ուղղորդվում ենք քաղաքական հայտարարությամբ, որն արտացոլված է Համապարփակ և ընդլայնված համաձայնագրում, որ վիզայի ազատականացման երկխոսությունը հնարավոր է, եթե լավ կառավարվող և անվտանգ տեղաշարժի ապահովման երաշխիքներ ու մեխանիզմներ կան: Եկեք լավատես լինենք, որ այս պայմանները կապահովվեն»,- հավելեց դեսպանը: