|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.89 |
| EUR | ⚊ | € 419.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.706 |
| GBP | ⚊ | £ 486.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի №932-Ա որոշմամբ՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը։
Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ որոշումը վերաբերում է Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիներին, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Շենգենյան գոտու երկրների, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Օմանի կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, որոնք կարող են այցելել Հայաստան առանց մուտքի վիզայի՝ սահմանված կարգով։
Միաժամանակ հաստատվել է երկրների նոր ցանկը, որից հանվել են Եմենը և Սուդանը։
«Այս որոշումը միտված է խթանելու զբոսաշրջությունը, ամրապնդելու միջազգային կապերը և հեշտացնելու Հայաստան այցելությունները»,- նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։