Փոխարժեքներ
10 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մուսթաֆա Շենթոփը փետրվարի 24-ին կայացած` Ազգային մեծ ժողովի նախագահի ընտրություններում ընտրվել է նախագահ. հաղորդում է bianet.org կայքը:
ԹԱՄԺ նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմը օրեր առաջ` փետրվարի 18-ին, հրաժարական էր տվել, որպես Ստամբուլի քաղաքապետի թեկնածու, ընտրություններին մասնակցելու համար:
ԹԱՄԺ 29-րդ նախագահի պաշտոնի համար պայքարում էր 4 թեկնածու: Շենթոփը կարողացավ ընտրվել միայն երրորդ փուլում: Առաջին փուլում անհրաժեշտ էր ապահովել 400 քվե` 528-ից: Սակայն թեկնածուներից ոչ մեկին չհաջողվեց հաղթահարել անհրաժեշտ շեմը: Նույն պատկերն էր նաև երկրորդ փուլում: Ըստ կանոնադրության` եթե ընտրությունները տեղափոխվում են երրորդ փուլ, ապա ընտրվելու համար անհրաժեշտ է 301 ձայն: Բացարձակ մեծամասնություն չունեցող և մեջլիսում 291 պատգամավորից կազմված ԱԶԿ խմբակցությանը, որը «Ազգայնական շարժում» կուսակցության (49 պատգամավոր ) հետ ձևավորել է «Հանրություն» (Cumhur) դաշինքը, հաջողվեց ընտրել իր առաջադրած թեկնածուին:
Շենթոփը երկար տարիներ եղել է ԱԶԿ անդամ և, նախքան ընտրվելը, զբաղեցնում էր ԹԱՄԺ փոխնախագահի պաշտոնը: