|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ավստրիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վերացրել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո ընդունված` ընտրությունների մասին օրենքի մի հոդվածը, որն արգելում էր Հաբսբուրգների կայսերական տան ներկայացուցիչներին ընտրվել պետության ղեկավարի պաշտոնում:
Այդ հոդվածը 1919 թվականի ապրիլին ընդունված առաջին դեկրետներից մեկի շարունակությունն էր, ըստ որի` որոշվել էր Համբսբուրգներին արտաքսել երկրից եւ զրկել գույքային իրավունքներից, եթե նրանք չհրաժարվեն իրենց արքայական նկրտումներից:
Ի դեպ, անցյալ տարի կայսերական դինաստիայի ներկայացուցիչներից մեկն առաջադրել էր իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, սակայն օրենքը չէր գործել, քանի որ նա բավարար քանակությամբ ստորագրություններ չէր կարողացել հավաքել իր թեկնածությունը գրանցելու համար. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: