Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախկին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հանդես է եկել տեսանյութով, որտեղ խոսում է կառավարության ծրագրի ու Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին։ Երբ համեմատում է կառավարությաան նախկին ղեկավարների ելույթները Նիկոլ Փաշինյանի ելույթի հետ, ապա վերջինիս ելույթը շատ ագրեսիվ է, ընդդիմության նկատմամբ արհամարանք ու անհանդուրժողականություն դրսևորող։
«Այսքան պրկված նարցիսիզմ և ինքնասարահարվություն, ես դեռ չէի տեսել: Այդ ինչպե՞ս եղավ, որ իր զարմիկը հայտնվեց խորհրդարանում։ Մի երիտասարդ, ով քաղաքականության մեջ բացարձակ անհայտ մարդ է, Տավուշում հավաքում է բացարձակ քվե։ Հարցը ճակատային է՝ ինչի՞ շնորհիվ, որովհետև Նիկոլ Փաշինյանի զարմիկն է։ Առհասարակ զարմիկները, եղբայրների աներձագների ինստիտուտը այս ընթացքում վերածվեցին հեղափոխական հովանավորչության»,- ասում է Ռուբեն Հակոբյանը։ Նույն ձևով էլ Հրազդանում քաղաքապետ դարձավ շատ երիտասարդ, բայց քաղաքականության ու ղեկավարման ոլորտում ոչ մի փորձ չունեցող մի տղա, ով Սասուն Միքայելյանի որդին է։ Հակոբյանը հարց է տալիս՝ այդ ինչպե՞ս եղավ, որ ամբողջ Հրազդանում ամլացած էր դաշտը, չկար մեկը, ով 10-15 հոգանոց մի կազմակերպություն էր ղեկավարել, և քաղաքապետ պետք է դառնար Սասուն Միքայելյանի որդին։
«Ոչ, եղբայր, համոզիչ չեք։ Եվ եթե պետք է վերացնել աղքատությունը մարդկանց գլխից, ապա նախ և առաջ ձեր գլխից է պետք այն վերացնել։ Այսօր Նիկոլ Փաշինյանի թշնամին ոչ Ռոբերտ Քոչարյանն է, ոչ Սերժ; Սարգսյանը, այլ՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա՝ հավելելով, որ ավելի շուտ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կջախջախի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քան կլինի հակառակը
Ինչ վերաբերում է կառավարության հայտարարած կոռուպցիայի նվազեցմանը, ապա Ռուբեն Հակոբյանը հարց է հնչեցնում․ այդ ինչպե՞ս եղավ, որ կոռուպցիան նվազեց, բայց բյուջեն չավելացավ, նշանակում է, որ կամ կառավարության հայտարարություններն էին կեղծ, կամ այդ գումարները գնում են ինչ-որ ուրիշ տեղ։ Ըստ Հակոբյանի, Փաշինյանը չի իրականացնում իր խոստումները։
Նաև Փաշինյանի պահվածքը ընդդիմության նկատմամբ զայրույթ և տարակուսանք է առաջացնում Ռուբեն Հակոբյանի մոտ։ «Այդ ի՞նչ պահվածք է, դուք ձեզ ո՞ւմ տեղն եք դրել, դա սազական չէ, եթե չեք հարգում ընդդիմությանը, ապա հարգեք գոնե ձեր կարգավիճակը։ Պրկված նյարդերով ու արհամարհական տոնով խոսում եք ընդդիմության մասին»,- ասաց Հակոբյանը՝ խորհուրդ տալով վարչապետին ազատագրվել խնամի, ծանոթ, բարեկամներից, ում պաշտոններ է շնորհել։ Նա խորհւորդ տվեց Փաշինյանին ուշադիր լինել արտաքին քաղաքականության նկատմամբ, խորհուրդներ հարցնել նախկին նախագահներից, նախկին ԱԳ ղեկավարներից, այլ ոչ թե խորհրդակցել Ալիևի հետ։ Հակոբյանը կոչ արեց Փաշինյանին խմբագրել իր պահվածքը։