Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական գործիչ, ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Պատկերացնու՞մ եք, ինչ կկատարվեր օրվա իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանեկան կապալի հետ, եթե այսօր քաղաքական դաշտում հայտնվեր ընդդիմադիր Նիկոլ տեսակը... Պատկերացրեցի՞ք... Ե՞վ... Ես պատկերացրեցի... Փրփրադեզ բերանով ու ճղճղան ձայնով մարդաշատ խառնամբոխին կոչ կաներ «քշել այս տականք իջևանցիքին», ինչի իրականացման արդյունքում կունենայինք տասը զոհ և մոտ 300 վիրավոր... Այնուհետև, վարպետորեն «կանհայտանար» դեպքի վայրից՝ փողոցում թողնելով սպանելու և սպանվելու պատրաստ իր իսկ կողմից ագրեսիայով սնուցած խառնամբոխին... Այնուհետև... Կարծում եմ հասկացաք՝ ինչպես մարտի 1-ին։ Իսկ վերջում էլ զոհվածների հարազատներին 30 միլիոն դրամով «կսփոփեր», որ դատարանում գոռային՝ Նի-կո՛լ, մարդասպան, Նի-կո՛լ, մարդասպան...
Բայց, անկեղծ ասած, լավ է, որ ընդդիմադիր դաշտում այսօր չկա այդ տեսակը, ով, նույնիսկ պետության անվտանգությունը վտանգելով և որևէ սրբության առաջ կանգ չառնելով, կձգտեր թավշյա քայլարածների հետ ամեն գնով զավթել իշխանությունը։ Իսկապես, պետք է քոքից կտրել այդ տեսակի գոյությունը քաղաքական դաշտում։ Ուզում եմ հավատալ, որ այդ տեսակի փոխարեն իշխանափոխությունը, ինչն օրվա հրամայականն է, կիրականացնեն պրոֆեսիոնալների՝ հաստատ ո՛չ չտես (իշխանատենչի ամենավտանգավոր տեսակը), ո՛չ գրանտասեր ու պարգևավճարային համախումբը, ինչի ծնունդը ես այսօր տեսնում եմ։
Հ.Գ. Գրառումիս առիթը (ոչ պատճառը) ՖԲ-ում շրջանառվող «Կորսված փողեր և հույսեր» վավերագրական ֆիլմն էր, ինչը տեղադրված է մեկնաբանություններում։