|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայկական արմատներով հայտնի ռոք երաժիշտ, դաշնակահար և երգահան Հայկո Ջեփքինը երկու տարի անընդմեջ ընգրկվել է Թուրքիայի Այդին նահանգի խոշոր հարկատուների ցուցակում: 2018 թ. նա պետբյուջե է վճարել 437 հազար 683 լիրա. հայտնում է sabah.com.tr կայքը:
Ջեփքինը ծնվել է Ստամբուլում, սովորել հայկական Կեդրոնական վարժարանում, այնուհետև Միմար Սինանի համալսարանում սոլֆեջիոյի, դաշնամուրի դասընթացներ անցել: Չնայած թուրք հասարակությանը բավական հայտնի լինելուն` Ջեփքինը չի թաքցնում իր ազգային պատկանելությունը և հաճախ է խոսում դրա մասին: 2015 թ. խիստ քննադատել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայ խորհրդական Էթիեն Մահչուփյանին, որը հայտարարել էր, որ իրեն ավելի շատ ոչ թե հայ, այլ օսմանցի է համարում: