կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-30 14:40
Տարածաշրջան

Մերժվել է պոլսահայ գործիչ Հայկո Բաղդատին վիրավորած պրոֆեսորի դեմ դատական հայցը

Մերժվել է պոլսահայ գործիչ Հայկո Բաղդատին վիրավորած պրոֆեսորի դեմ դատական հայցը

Թուրքական դատարանը մերժել է պոլսահայ հայտնի լրագրող, գրող և հրապարակախոս Հայկո Բաղդատին «սրի ավելցուկ» անվանած թուրք պրոֆեսորի դեմ ներկայացված հայցը։

Ermenihaber.am-ը, վկայակոչելով  gazeteduvar.com.tr-ն, տեղեկացնում է, որ նշված հայցը դատարան ներկայացրած` Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» (İHD) համանախագահ Էրեն Քեսքինը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը։

Հայկո Բաղդատը Twitter-ի իր միկրոբլոգում դեկտեմբերի 6-ին կատարած գրառման մեջ նշել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պետք է դատարանի առաջ կանգնի։ Դրանից հետո պոլսահայ գործիչը բազմաթիվ սպառնալիքներ էր սկսել ստանալ։ Իսկ Թուրքիայի Բոլուի համալսարանի պրոֆեսոր Յահյա Մուստաֆա Քեսքինը Հայկոյի գրառման մեկնաբանություններում նրան «սրի մնացորդ» էր անվանել։

Այդ արտահայտությամբ Օսմանյան կայսրությունում կոչում էին այն ժողովուրդներին, որոնց երկիրը գրավել էին մուսուլմանները, բայց բնակչությանը խնայել, չէին կոտորել: Հետագայում այդպես սկսեցին անվանել նաև Հայոց ցեղասպանությունից փրկվածներին։