|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին խորհուրդ տվեց` Նիկոլ Փաշինյանի պահվածքի մասին հայտարարություններ փոխարեն մտածել սեփական պահվածքի մասին:
«Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին լինի Նիկոլ Փաշինյանը, քանզի ամեն քաղաքական գործիչ ինքն է որոշում ինչպիսին լինել: Լավ կլինի, որ պարոն Մարուքյանը մտածի՝ ինքն ինչպիսին լինի», - ասաց ԱԺ փոխխոսնակը` անդրադառնալով կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո Նիկոլ Փաշինյանին ուղղված` Էդմոն Մարուքյանի այն քննադատությանը, թե Փաշինյանն իրեն լավ չի պահում: